online booking system
facebook
youtube
google
twitter

Տուր փաթեթներ

Դուք ուզու՞մ եք  շրջագայել  Հայաստանով

Մենք կազմակերպոմ  ենք տուրեր  նրանց  համար  ովքեր ուզում  են  ճանապարհորդել Հայաստանով և իրենց համար   բացահայտել

 հնագույն քրիստոնեական  երկիր Հայաստանը,  տեսնել աշխարհում առաջին  քրիստոնեական եկեղեցին՝  Էջմիածնի  Մայր Տաճարը,

ճանաչել աշխարհում հնագույն եկեղեցիները և  իմանալ այդ եկեղեցիների պատմությունը,տեսնել Հայաստանի հիասքանչ բնությունը,

աշխարհում ամենաերկար հետադարձ կապով ճոպանուղին Տաթևում և վերջապես հիանալ բիբլիական Արարատ  լեռով, որտեղ Նոյը

գցեց  նոր  կյանքի արմատները:

 

 

Տուր դեպի Սևան-Դիլիջան

Տուր դեպի Սևան-Դիլիջան - արժեք – 80000 դրամ (մինչև 4 հոգի)

Արժեքը ներառում է – Էքսկուրսավար, Տրանսպորտ

Ուղղություններ՝ 

  • Սևանա լիճԱմենամեծ լիճը Հայաստանում և Կովկասյան շրջանում, և աշխարհի ամենամեծ քաղցրահամ բարձրադիր լճերից մեկը (1900 մ (6200 ոտնաչափ) ծովի մակարդակից բարձր):
  • ՍևանավանքՎնքային համալիր, որը գտնվում է Սևանա լճի  թերակղզու վրա: Հիմնադրվել է 874 թվականին հիմնականում այն 
  • ԴիլիջանԱռողջարանային կենտրոն, որը հայտնի է իր գեղատեսլի շրջակայքով, հարուստ բնությամբ, ալպյան մարգագետիններով և լեռներով, զբոսայգիներով, լճերով և տեսարժան վայրերով:
  • Հաղարծին13-րդ դարի վանքային համալիր
  • Գոշավանք1188 թվականին կառուցված վանքային համալիր

Ձմեռը Հայաստանում

Տուր Երևան քաղաքով

Տուր Երևան քաղաքով  -  արժեքը – 40000 դրամ (մինչեւ 4 հոգի)

Արժեքը ներառում է   –  Էքսկուրսավար, Տրանսպորտ

Ուղղություններ՝

  • ԷրեբունիԷրեբունին Երևանի 12 շրջաններից մեկն է, Հայաստանի մայրաքաղաքը, որտեղից սերվում է մայրաքաղաք Երևանի անունը:
  • ԾիծեռնակաբերդՊետական հուշարձանային համալիր՝ կառուցված ի հիշատակ հայկական ցեղասպանության զոհերի. կառուցվել է 1967 թ-ին Ծիծեռնակաբերդ բլուրի վրա Երևանում:
  • ՄատենադարանՄեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտ, շտեմարան, հետազոտական ինստիտուտ, թանգարան և միջնադարյան ձեռագրերի ու գրքերի աշխարհի ամենահարուստ պահոցը:
  • ԿասկադՀսկայական աստիճանաշարք, որը մայրքաղաք Երևանի կենտրոնը կապում է Հաղթանակի Զբոսայգու հետ:  
  • ՕպերաԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ բաղկացած երկու համերգասրահներից՝ Արամ Խաչատրյան համերգասրահ և Ալեքսանդր Սպենդիարյան օպերայի և բալետի ազգային թատրոն:
  • Հյուսիսային ՊողոտաՊողոտա Երևանի կենտրոնում, որտեղ հանդիպում են ժամանակակից կռույցներ, սրճարաններ, խանութներ և գրասենյակներ:
  • Հանրապետության ՀրապարակԸնդարձակ կենտրոնական հրապարակ, որը վերևից ունի հայկական գորգի տեսք: Հրապարակը հայտնի է պարող և երգող շատրվաններով և շրջակա կառույցներով:  

 

Տուր դեպի Գառնի-Գեղարդ

Տուր դեպի Գառնի-Գեղարդարժեք – 35000 դրամ (մինչեւ 4 հոգի)

Արժեքը ներառում էԷքսկուրսավար, Տրանսպորտ

Ուղղություններ՝

  • Արարատ կամար - Կամար որտեղից երևում է Արարատ լեռան հիասքանչ տեսարանը որտեղից էլ հենց գալիս է կամարի անվանումը:
  • Գառնիի հեթանոսական տաճար - Հելլենիստական, հունա-հռոմենական սյունապատ շինություն՝ կառուցված ՔՀ առաջին դարում որպես արևի աստծուն նվիրված տաճար: Տաճարը, ինչպես նաև վերջերս հայտնաբերված ջրի խառնարան, անվանվել են ի պատիվ Գառնի գյուղի:
  • Գեղարդի վանքային համալիր - 4-րդ դարի վանքային համալիրը սկզբում քանդակվել է քարանձավի ներսում, որի համար էլ նախ անվանվել է Այրիվանք (քարանձավի վանք), այնուհետև անվանվել է Գեղարդավանք (գեղարդի վանք), քանի որ ներսում պահվում էր գեղարդը, որով Հիսուս Քրիստոսի են վնասել խաչի վրա:
  • Առինջի քարանձավ - Ստորգետնյա թանգարան-քարանձավ է, որը ի սկբանե կառուցվել է որպես կարտոֆիլի պահոց:

Տուր դեպի Տաթեւ

Տուր դեպի Տաթև - արժեքը – 140000 դրամ  (մինչեւ 4 հոգի)

Արժեքը ներառում է  - Էքսկուրսավար, Տրանսպորտ

Ուղղություններ՝

  • Խոր Վիրապ - Խոր Վիրապը, որը նշանակում է խորը փոս/հոր, 7-րդ դարի վանքային համալիր է: Անվանումը գալիս է այն փաստից, որ Գրիգոր Լուսավորիչը բանտարկվել է այստեղ ավելի քան 14 տարի՝ քրիստոնեությունը Հայաստան բերելու համար:
  • Արենի - Համաձայն Աստվածաշնչյան լեգենդի` գինեգործությունը թվագրվում է մինչ այն ժամանակները, երբ Նոյ Նահապետը տնկեց գինու առաջին ճյուղերը Արարատ լեռան լանջին, որտեղ և գտնվում է Արարատյան դաշտավայրը: Ասպիսով գինեգործությունը Հայաստանում ունի 6000 տարվա պատմություն, և Հայաստանում աճում է աշխարհի ամենահին խաղողի տեսակներից - Արենին, որտեղից էլ գալիս է գյուղի և գինու գործարանի անվանումը:
  • Խնձորեսկի կամուրջ - 160 մետր երկարությամբ կախովի այս կամուրջը կառուցվել է վերջերս գյուղապետարանի կողմից, իրենց սեփական ձեռքերով և կառուցման համար ոչ մի տեխնիկա չի օգտագործվել, նույնիսկ տրանսպորտային որևէ միջոց՝ նյութերը տեղափոխելու համար, փոխարենը ձիեր են օգրագործվել:
  • Տաթևի Վանքային Համալիր - 9-րդ դարի պատմական հուշարձան, որտեղ կարելի է գտնել հայկական ճարտարապետության մարգարիտը, ամենահին հոգևոր կենտրոններից մեկը, միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը, Կախովի սյունը-մի յուրահատուկ միջնադարյան կառույց, և եվրոպացի վարպետների հնադարյան որմնանկարներ:
  • Տաթևի Ճոպանուղի - 5.7 կմ (3.5 մղոն) երկարությամբ ճոպանուղին ամենաերկար ճոպանուղին է աշխարհում, որը շարժվում է 31 կմ/ժ արագությամբ և միակողմանի շրագայությունը տևում է 10 րոպե: Կիրճի ամենաբարձր կետը հասնում է 320 մետրի (1050 ոտնաչափ):

 

Լեռնադահուկային հանգիստ Ծաղկաձորում

Լեռնադահուկային հանգիստ Ծաղկաձորում – արժեք – 60000 դրամ  (մինչեւ 4 հոգի)

Արժեքը ներառում է – փոխադրում – (Տևողությունը: 11:00-ից մինչև 17:00 (50 րոպե փոխադրումը))

Լեռնադահուկային ռեզորտը ապահովում է՝

  • Ճոպանուղի
  • Դահուկասպորտ, սնոուբորդ, ձյունագնացների վարձույթ
  • Ռեստորաններ եւ ֆասթ ֆուդ